Ադրբեջանը կրկին հետաձգել է հանդիպումը. . Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևն առաջիկայում հնարավոր է՝ հանդիպեն

15:19, 30 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հունիսի 27-28-ին նախատեսված հանդիպումը տեղի չի ունեցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության նիստից հետո լրագրողբների հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց, որ դրանից առաջ ևս կար պայմանավորվածություն, բայց այն ևս հետաձգվել էր։

«Դեռևս հայտնի չեն հստակ պատճառներ, թե ինչու է Ադրբեջանը հետաձգել հանդիպումը: Մենք ինֆորմացիա ունենք, որ հնարավոր է՝ ապագայում այդպիսի հանդիպում տեղի ունենա», - ասաց Արմեն Գրիգորյանը:


© 2009 ARMENPRESS.am