Սեդա Սաֆարյանն առաջադրվեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում

15:27, 30 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հունիսի 30-ի նիստում Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրեց փաստաբան Սեդա Սաֆարյանի թեկնածությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը նիստի ընթացքում ներկայացնելով որոշման նախագիծը, նշեց, որ  մայիսի 31-ին ՍԴ նախագահից գրություն է ստացվել վարչապետի աշխատակազմ, համաձայն որի` ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերի 10-ին:

Իր խոսքում Սեդա Սաֆարյանն ասաց.

«Կարծում եմ, որ իմ անմիջական մասնակցությունը սահմանադրական արդարադատության իրականացմանը կստացվի, և դուք չեք զղջա՝ ինձ այդ բարձր պաշտոնի թեկնածու  առաջադրելու համար»։

ՍԴ դատավորին կընտրի Ազգային ժողովը՝ փակ-գաղտնի քվեարկությամբ։


© 2009 ARMENPRESS.am