Աշխարհում COVID-19-ով հիվանդացությունը կրկին աճում է մի քանի ամիս անկումից հետո

17:37, 30 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսով հիվանդացության մակարդակն անցած շաբաթվա ընթացքում աշխարհում աճել Է 18 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում:

Հունիսի 20-ից մինչեւ 26-ն ընկած ժամանակաշրջանում կորոնավիրուսով հիվանդացությունը Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում աճել Է 47 տոկոսով, Եվրոպայում՝ 33 տոկոսով, Հարավարեւելյան Ասիայում՝ 32 տոկոսով եւ Ամերիկայում՝ 14 տոկոսով:

Միեւնույն ժամանակ Աֆրիկայում եւ Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում հիվանդացության մակարդակը համապատասխանաբար նվազել Է 39 տոկոսով եւ 3 տոկոսով:

Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում հայտնաբերվել Է COVID-19-ով հիվանդանալու ավելի քան 4,1 միլիոն դեպք: Կորոնավիրուսով ախտահարման հետեւանքով մահերի թվաքանակը Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում աճել Է 22 տոկոսով, Հարավարեւելյան Ասիայում՝ 15 տոկոսով եւ Ամերիկայում՝ 11 տոկոսով:

Մահացության անկում են հայտնաբերել Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում՝ 6 տոկոսով, Եվրոպայում՝ 5 տոկոսով եւ Աֆրիկայում՝ 1 տոկոսով:

Ընդամենն ամբողջ աշխարհում շաբաթվա ընթացքում գրանցվել Է COVID-19-ով վարակման հետեւանքով մահվան գրեթե 8,5 հազար դեպք:

Համավարակի ողջ ժամանակաշրջանում աշխարհում հայտնաբերվել Է կորոնավիրուսով ախտահարման ավելի քան 541 մլն դեպք եւ հիվանդության հետեւանքներից ավելի քան 6,3 միլիոն մահ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am