Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը մնում է G20-ի անդամ

20:20, 30 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը մնում է G20-ի անդամ և կմասնակցի գագաթնաժողովին, բայց թե կոնկրետ ինչպես դա կարվի, կորոշվի իրավիճակի վերլուծությունից հետո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը մնում է G20-ի անդամ և կմասնակցի գագաթնաժողովին, բայց մենք կորոշենք, թե ինչպես դա անենք, երբ վերլուծենք իրավիճակը: Դեռ ժամանակ կա»,- ասել է Պեսկովը։


© 2009 ARMENPRESS.am