ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն կաջակցեն Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի. Բայդեն

20:13, 30 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն կաջակցեն Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Մենք և ամբողջ դաշինքը Ուկրաինայի հետ կլինենք այնքան ժամանակ, որքան կպահանջվի»,- ասել է նա:


© 2009 ARMENPRESS.am