Հնդկաստանի արևելքում սողանքի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել

21:04, 30 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Մանիպուր նահանգում զանգվածային սողանքի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին տեղեկացրել են պաշտոնյաները:

Փրկարարները պայքարում են հորդառատ անձրևների դեմ՝ փլատակների տակից 19 փրկվածների դուրս բերելու համար: Որոնողական աշխատանքներին միացել է նաև բանակը:

Նշվում է, որ փլատակների տակ մնացած մարդկանց ողջ մնալու հավանականությունը շատ փոքր է՝ հաշվի առնելով, որ սողանքը տեղի է ունեցել գիշերը ժամը 2-ի սահմաններում:

 


© 2009 ARMENPRESS.am