«Ռոսպոտրեբնադզոր»-ը ՌԴ-ում չեղարկել Է բոլոր COVID-սահմանափակումները

11:20, 1 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում համաճարակաբանական իրադրության բարելավման ֆոնին հանվում են ավելի վաղ կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված սահմանափակումները, մասնավորապես, չեղարկվում Է դիմակի ռեժիմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են «Ռոսպոտրեբնադզոր»-ում:

«Համաճարակաբանական գործընթացի շարունակվող նվազման ինտենսիվության կապակցությամբ «Ռոսպոտրեբնադզոր»-ը կասեցնում Է ավելի վաղ մտցված սահմանափակումները, այդ թվում՝ դիմակի ռեժիմի, ինչպես նաեւ գիշերային ժամերին հասարակական սննդի աշխատանքի եւ մի շարք այլ միջոցառումների արգելքները»,-ասվում Է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Այսպիսով, չեղարկվում Է դիմակների պարտադիր կրումը, զանգածային միջոցառումների անցկացման արգելքը եւ հասարակական սննդի վայրերում սահմանափակումները, որոնք ավելի վաղ մտցվել Էին «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովայի կողմից: Դրա հետ մեկտեղ գերատեսչությունում ընդգծել են, որ COVID-19-ի հետ կապված իրադրության վատանալու դեպքում սահմանափակիչ միջոցները կարող են վերականգնել»: Նաեւ պահպանվում են հակահամաճարակային միջոցները հիվանդացած անձանց ժամանակին հայտնաբերելու համար եւ այն միջոցառումները, որոնք ապահովում են համաճարակային գործընթացի մոնիթորինգը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am