Նովակ Ջոկովիչը ոչ մեծ դժվարությամբ հաղթահարեց Ուիմբլդոնի 3-րդ շրջանի արգելքը

20:40, 1 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի 4-րդ շրջանում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Ջոկովիչը մրցեց ազգությամբ սերբ Միոմիր Կեցմանովիչի հետ և առավելության հասավ երեք սեթերից հետո՝ 6:0, 6:3, 6:4 հաշվով:

Ուիմբլդոնն անցկացվում է 1877 թվականից: Մրցաշարի մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 50 միլիոն ֆունտ, որից հաղթողներին բաժին կհասնի 2 միլիոն ֆունտը:

Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղում ամենաշատ հաղթանակ տոնել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (8 անգամ), իսկ կանանց մենախաղում` Մարտինա Նավրատիլովան (9 անգամ): Ուիմբլդոնն անցկացվում է 5 ենթախմբով` տղամարդկանց մենախաղ, կանանց մենախաղ, տղամարդկանց զույգեր, կանանց զույգեր և միքս զույգեր:


© 2009 ARMENPRESS.am