Հաստատվել է քոլեջների և ուսումնարանների տնօրենների հավաստագրման համար վերապատրաստող կազմակերպությունների ցանկը

21:31, 1 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել է 4 կազմակերպություն.

«Նոր ժամանակի կրթություն» ՀԿ,

«Ուսուցման ազգային հիմնադրամ»,

«Հույս և Ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական հասարակական կազմակերպություն,

«Մաստեր Սթայլ» ՍՊԸ:


© 2009 ARMENPRESS.am