Իրանի հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացել է 5 մարդ

12:08, 2 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հուլիսի 1-ի գիշերը 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ IRNA գործակալությունից:

Առաջին ցնցմանը հաջորդել են 33 հետցնցումներ, որոնցից ամենահզորը՝ 6,3 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հորմոզգանի Բենդեր-Լենգե քաղաքից 61 կմ հյուսիս-արևելք՝ 10 կիլոմետր խորության վրա։

Մինչ այս պահը երկրաշարժի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 39 մարդ։


© 2009 ARMENPRESS.am