ՀՀ նախագահի հրամանագրերով 9 դատավոր է նշանակվել Վճռաբեկ դատարանի պալատներում

15:10, 2 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ հուլիսի 1-ի հրամանագրերով  9 դատավոր է նշանակվել Վճռաբեկ դատարանի պալատներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արծրուն Միրզոյանը, Լիանա Հակոբյանը, Քրիստինե Մկոյանը նշանակվել են Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ:

Արթուր Դավթյանը, Լիպարիտ Մելիքջանյանը Գևորգ Գյոզալյանը նշանակվել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ:

Արտակ Կրկաշարյանը, Կարեն Բիշարյանը, Սերգեյ Չիչոյանը նշանակվել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորներ:


© 2009 ARMENPRESS.am