Շվեյցարացի մրցավարները կսպասարկեն «Արարատ»-ի Կոնֆերենցիաների լիգայի առաջին հանդիպումը

11:11, 3 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շկենդիա» - «Արարատ» հանդիպումը կսպասարկեն շվեյցարացի մրցավարները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Արարատ» ակումբի մամուլի ծառայությունը:

Հանդիպման մրցավար է նշանակվել Լուկաս Ֆադրիխը, եզրերում նրան կօգնեն Յոնաս Էրնին և Սլադան Յոսիպովիչը: Չորրորդ պաշտոնյան է Ստեֆան Հորիսբերգերը:

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Շկենդիա» - «Արարատ» հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին, ժամը 22:00-ին Սկոպյեում և կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում:


© 2009 ARMENPRESS.am