Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա

11:59, 3 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 1-3-ը 4 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ավտոմեքենաներն արգելափակվել են Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Սյունիքի մարզի Սիսիան, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքներում և Արարատի մարզի Լանջազատ գյուղում:

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները։


© 2009 ARMENPRESS.am