Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել ՀՀ տարբեր տարածքներում հայտնաբերված 13 օձերին

12:43, 3 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 1-3-ը 13 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից,  օձեր նկատվել են Երևանում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, Ջրվեժ, Զովունի, Վայոց ձորի մարզի Գետափ, Արենի, Մալիշկա և Ձորաղբյուր գյուղերում։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 գյուրզա, 3 շահմար, 3 սահնօձ, 3 իժ, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:


© 2009 ARMENPRESS.am