Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղում անասնագոմում հրդեհի ժամանակ 12 խոշոր եղջերավոր է սատկել

13:54, 3 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 3-ին, ժամը 03։28-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղի 1-ին փողոցում այրվում է անասնագոմ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասնագոմում (մոտ 300 քմ):

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 05:10-ին, մարվել՝ 08:40-ին: Այրվել են անասնագոմի առաստաղը և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 300 քմ): Անկել է 12 խոշոր եղջերավոր կենդանի:


© 2009 ARMENPRESS.am