Հայաստանի հավաքականների կազմերը Համաշխարհային Օլիմպիադայում հայտնի են
18:20, 3 Հուլիս, 2022ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերի կազմերը, որոնք կմասնակցեն Համաշխարհայչն Օլիմպիադային:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տղամարդկանց թիմում ընդգրկված են Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:
Կանանց ընտրանու կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:
Շախմատի Համաշխարհային Օլիմպիական այս տարի կանցկացվի Հնդկաստանում՝ Չենայ քաղաքում: Այն կմեկնարկի հուլիսի 29-ին և կեզրափակվի օգոստոսի 10-ին:
© 2009 ARMENPRESS.am