Վրաերթի ենթարկված 13-ամյա տղան հիվանդանոցում մահացել է

11:12, 4 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ հուլիսի 3-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա Կարեն Մինասյանին, որը տեղափոխվել է հիվանդանոց: Մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ոստիկանությունից, հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 13-ամյա Կարեն Մինասյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


© 2009 ARMENPRESS.am