Վարազդատ Հարոյանը հեռացել է «Կադիս»-ից

13:08, 4 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը հեռացել է «Կադիս»-ից:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Կադիս» ակումբի մամուլի ծառայությունը: Պայմանագիրը խզվել է ֆուտբոլիստի և ակումբի փոխադարձ համաձայնությամբ:

Հարոյանը «Կադիս»-ի կազմում մասնակցել է 19 խաղի: Դեռևս հայտնի չէ, թե հայ պաշտպանը որտեղ կշարունակի կարիերան:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ իսպանական այլ ակումբներ ևս հետաքրքրված են Հարոյանի ծառայություններով:

Վարազդատ Հարոյանը «Կադիս»-ին էր միացել 2021 թվականի մայիսին:


© 2009 ARMENPRESS.am