Մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով

13:51, 14 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 14-ին, ժամը 10։25-ի սահմաններում, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանի (ծնվ. 2003թ.) դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից: 

Տարվում է քննություն՝ դեպի հանգամանքները լիարժեք պարզելու համար։ 

       


© 2009 ARMENPRESS.am