Վարչապետ Փաշինյանը և ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Բըրնսը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր

21:52, 15 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր:

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում  տեղի ունեցող գործընթացներին:


© 2009 ARMENPRESS.am