Քննարկվել են Ղազախստանից ՀՀ նավթամթերքի ներմուծման հնարավորությունները

11:31, 16 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Ղազախստանի հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Նուր-Սուլթանում հանդիպում է ունեցել Ղազախստանի էներգետիկայի նախարար Բոլատ Ակչուլակովի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացրել է, որ քննարկվել են էներգետիկայի բնագավառում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։  Մասնավորապես Ղազախստանից Հայասատան նավթամթերքի ներմուծման հնարավորությունները և պայմանները՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքների մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում։

 Քննարկվել է նաև վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտներում  երկուստեք հաջողված փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր։

Նշվել է էներգետիկայի ոլորտում տարբեր ձևաչափերով երկու երկների լավ համագործակցությունը՝ այդ թվում ԵԱՏՄ գազի և էլեկտրաէներգետիկայի ընդհանուր շուկաների ձևավորման, ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի շրջանակներում և այլ ուղղություններով։


© 2009 ARMENPRESS.am