Ըմբիշները կմասնակցեն Լեհաստանի միջազգային մրցաշարին

17:16, 17 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտի հավաքականները կմասնակցեն միջազգային մրցաշարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան:

Ազատ ոճային ըմբիշներն առաջին անգամ կմասնակցեն Լեհաստանում կայանալիք միջազգային մրցաշարին: Վարշավա կմեկնեն 57 կգ Մանվել Խնձրցյանը, 61 կգ Արսեն Հարությունյանը, 65 կգ Վազգեն Թևանյանը, 70 կգ Արման Անդրեասյանը, Հրայր Ալիխանյանը (74կգ) և 79 կգ Արման Ավագյանը:

Մրցաշարը կկայանա հուլիսի 20-24-ը:


© 2009 ARMENPRESS.am