Թուրքիայի նախագահը Թեհրանում հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդի հետ

14:24, 19 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանում հանդիպում են անցկացրել  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Տեղեկության համաձայն՝ հանդիպումը տեղի է ունեցել մամուլի համար փակ ռեժիմով և տևել է 40 րոպե:

 


© 2009 ARMENPRESS.am