Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Ալբանիայի նորանշանակ դեսպանը

14:23, 20 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ալբանիայի նորանշանակ դեսպան Լուելա Հայդարագան (նստավայրը՝ Աթենք): «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ բեղուն աշխատանք է մաղթել:

Դեսպան Հայդարագան շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և շեշտել, որ երկու երկրների միջև առկա է կրթական, տուրիստական և մշակութային սերտ համագործակցության զգալի ներուժ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական ու կրթամշակութային ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունների վերաբերյալ:


© 2009 ARMENPRESS.am