Պեկինում ընթանում է Համաշխարհային երիտասարդական ֆորումը

12:27, 22 Հուլիս, 2022

ՊԵԿԻՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի մայրաքաղաք Պեկինում հուլիսի 21-ին մեկնարկել է Համաշխարհային երիտասարդական ֆորումը, որին մասնակցում են ներկայացուցիչներ՝ տարբեր երկրներից: Ֆորումի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց հարթակում ընթացող Համաշխարհային երիտասարդական եռօրյա ֆորումի ընթացքում պանելային մի քանի հարթակներով քննարկման կդրվեն կլիմայի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև կքննարկվեն երիտասարդների աշխատանքային զբաղվածությունն ու նախաձեռնողականությունը, հավասար կրթություն ունենալու հեռանկարները և թվային էկոնոմիկայի հեռանկարները:

Ֆորումը կազմակերպվել է Համաշխարհային երիտասարդական ֆեդերացիայի կողմից: Կեզրափակվի հուլիսի 23-ին:

Լուսանկարը՝ Սինխուայի

© 2009 ARMENPRESS.am