ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ու Սիրիայի դեսպանը քննարկել են երկու երկրների հեռանկարային ուղղություններին վերաբերող հարցեր

17:12, 22 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, ողջունելով հյուրին՝ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արգասաբեր աշխատանք:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացիկ վիճակին և հեռանկարային ուղղություններին վերաբերող հարցեր:

Կողմերն ընդգծել են, որ այս տարի լրանում է Հայաստանի և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Անդրադարձ է կատարվել նաև սիրիահայ համայնքին՝ որպես երկու երկրները կամրջող գործոնի:


© 2009 ARMENPRESS.am