Էդուարդ Սպերցյանը խոսել է «Սպարտակ»-ի դեմ խաղից

11:05, 24 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն անդրադարձել է «Կրասնոդար»-ի կազմում «Սպարտակ»-ի դեմ խաղին:

«Խաղի ընդմիջման ժամանակ խոսում էինք այն մասին, որ գրոհելու այլ հնարավորություններ գտնենք: Պետք չէր գնդակ բաց թողնել երկրորդ կեսի մեկնարկին: Բայց մենք պայքարել ենք մինչև վերջ, նույնիսկ այն ժամանակ, երբ պարտվում էինք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սպերցյանի խոսքերը փոխանցում են ռուսական ԶԼՄ-ները:

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ տուրի շրջանակներում «Կրասնոդար»-ը մրցել է «Սպարտակ»-ի հետ և զիջել 1:4 հաշվով: «Կրասնոդար»-ի միակ գնդակը, 11 մետրանոցն իրացնելով, խփել է Էդուարդ Սպերցյանը:

 


© 2009 ARMENPRESS.am