Արտգործնախարար Միրզոյանը Չեխիայի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

15:56, 26 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Չեխիա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Նախարար Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Քննարկվել են հայ-չեխական, ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ 


© 2009 ARMENPRESS.am