Իրանում հայտարարել են, որ երկիրը չի պաշտպանում Ուկրաինայի հակամարտության կողմերից ոչ մեկին

12:42, 1 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում հայտարարել, որ երկիրը չի պաշտպանում Ուկրաինայի հակամարտության կողմերից ոչ մեկին եւ չի մասնակցի այն նախաձեռնություններին, որոնք սրում են ռազմական գործողությունները: Օգոստոսի 1-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քանանի Չաֆին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրանը չի աշտպանում եւ չի պաշտպանի ոչ մի կողմին մյուս կողմի դեմ,- ասել Է նա:- Մենք չենք մասնակցի ոչ մի նախաձեռնության, որը (Ուկրաինայում) սրում Է ռազմական գործողությունները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am