Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 9.5 տոկոս

12:09, 2 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 2-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԲ-ից, նիստի ընթացքում որոշվել է.

վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%,

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 11%,

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8%:

 


© 2009 ARMENPRESS.am