Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 87 միլիոն 929 հազար խորանարդ մետր ջուր

17:02, 3 Օգոստոս, 2022

ԳԱՎԱՌ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2022 թվականի օգոստոսի երկուսի դրությամբ ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 87 միլիոն 929 հազար խորանարդ մետր ջուր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2022 թվականի հունվարից մինչեւ օգոստոսն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 149 միլիոն 798 հազար խորանարդ մետր ջուր։ Օգոստոսի 2-ի  դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 63 սանտիմետր բարձրության վրա, ինչը 9 սանտիմետրով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am