Կոնգրեսական Փալոնեն կոչ է արել ԱՄՆ-ին կանգնեցնել Ալիևի վտանգավոր գործողություններն ընդդեմ Արցախի
09:07, 4 Օգոստոս, 2022ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեն կոչ է անում Միացյալ Նահանգներին հնարավոր բոլոր միջոցներով կանգնեցնել Ադրբեջանի ղեկավարության գործողություններն ընդդեմ Արցախի բնակչության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Փալոնեն գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
«Սա Ալիևի կողմից Արցախի բնակչությանը Լաչինի միջանցքը փակելու նման անհեթեթ պահանջներով սպառնալու վերջին օրինակն է: Կոչ եմ անում ԱՄՆ պետդեպարտամենտին և ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությանը դատապարտել այս գործողություններն ու օգտագործել ցանկացած հասանելի դիվանագիտական գործիք՝ կանգնեցնելու Ալիևի վտանգավոր գործողությունները»,- ասվում է
This is the latest example of Aliyev threatening the people of Artsakh over absurd demands like the closing of the Lachin corridor. I urge the @StateDept and @USOSCE to condemn these actions and use every diplomatic tool available to halt Aliyev's dangerous actions. https://t.co/IJXKc6c5eC
— Rep. Frank Pallone (@FrankPallone) August 3, 2022
Օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: 19 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։
© 2009 ARMENPRESS.am