Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է ԼՂ իրադրությունը

16:01, 4 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պեսկովն ընդգծել է, որ քննարկվել է նաև իրադրությունը՝ կապված ԼՂ-ում  հակամարտության սրման հետ: «Ընդգծվել է խիստ անհրաժեշտությունը՝ կյանքի կոչելու եռակողմ համաձայնության բոլոր դրույթները»,- ասել է նա:

 


© 2009 ARMENPRESS.am