ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել է Բոլիվիայի անկախության օրվա առթիվ

16:03, 6 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել է Բոլիվիային:

«Ջերմ շնորհավորանքներ Բոլիվիայի ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Հայաստանը խաղաղության, բարգավաճման և առաջընթացի լավագույն մաղթանքներն է հղում Բոլիվիային»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է ԱԳՆ-ի «Թվիթեր»-ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ:

Հայաստանի Հանրապետության և Բոլիվիայի Բազմազգ Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հուլիսի 27-ին: 2021 թվականի հուլիսից Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրվում է նաև Բոլիվիայի Բազմազգ Պետությունում (նստավայրը՝ ք. Բրազիլիա):

2022 թվականի փետրվարից Բոլիվիայում գործում է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը։


© 2009 ARMENPRESS.am