Օպերատիվ իրադրությունը հարաբերականորեն կայուն է եղել, որոշ հատվածներում Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ

10:57, 7 Օգոստոս, 2022

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում օգոստոսի 6-ի լույս 7-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ, օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը' կիրառելով հրաձգային զինատեսակներ։

Ըստ աղբյուրի՝ ռուսական զորակազմի միջնորդությամբ շարունակվում են աշխատանքները իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։


© 2009 ARMENPRESS.am