Հակառակորդի կրակոցից պարտադիր ժամկետային զինծառայող է վիրավորվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում

12:48, 7 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում oգոստոսի 6-ի երեկոյան հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:


© 2009 ARMENPRESS.am