Անթալիայում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

14:36, 7 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Անթալիա նահանգում  4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է A Haber հեռուստաալիքը:

«4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կաշ շրջանում, գրանցվել է 11.02-ին (Երևանի ժամանակով 12.02-ին)», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, տեղեկացրել Է հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով ՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Անթալիայում՝ Միջերկրական ծովի ափին:


© 2009 ARMENPRESS.am