ՀՀ ՊՆ-ն հերքում է հայկական ԶՈւ-ի կողմից ադրբեջանական դիրքերը գնդակոծելու լուրերը

10:19, 8 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել, ՀՀ ՊՆ-ն հերքում է հայկական ԶՈւ-ի կողմից ադրբեջանական դիրքերը գնդակոծելու լուրերը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտարարելով, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նախորդ մի քանի օրերին գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը:  Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am