Արսեն Մաքվեցյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ
11:32, 8 Օգոստոս, 2022ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի հրամանով Արսեն Մաքվեցյանը նշանակվել է քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գործակարգավորական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
© 2009 ARMENPRESS.am