Փետրվարից ի վեր ավելի քան 3,2 մլն փախստական Է ժամանել ՌԴ Ուկրաինայի եւ Դոնբասի տարածքից

12:21, 8 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի եւ Դոնբասի տարածքից փախստականների թիվը, որոնք փտրվարից ի վեր ժամանել են Ռուսաստան, գերազանցել Է 3,2 միլիոնը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ուժային կառույցների մի աղբյուր:

«Փետրվարից ի վեր ՌԴ-ի սահմանը հատել Է ավելի քան 3,2 միլիոն մարդ, ներառյալ 507 հազար երեխա: Փասխստականների ընդհանուր թվի կեսը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիներ են»,- ասել Է գործակալության զրուցակիցը:


© 2009 ARMENPRESS.am