Իսրայելում հայտարարել են, որ «Իսլամական ջիհադը» շուրջ հազար հրթիռ Է արձակել երկրի ուղղությամբ

13:10, 8 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական ջիհադը» շուրջ հազար հրթիռ Է արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ իրադրության վերջին սրման ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է իսրայելցի զինվորականներին մամուլի ծառայությունը:

«Լուսաբաց» գործողությունը տեւել Է 56 ժամ՝ մինչեւ զինադադարն սկսվելը, որը համաձայնեցվել Է Եգիպտոսի միջնորդությամբ եւ սկսվել անցած գիշեր, 23:30-ին: Իսրայելի պաշտպանության բանակի հաջող գործողությունների արդյունքում նշանառության տակ են հայտնվել «Իսլամական ջիհադի» բարձրաստիճան հրամանատարները Գազայի հատվածում:

«Իսլամական ջիհադն» արձակել Է շուրջ հազար հրթիռ, մոտավորապես 200-ն ընկել են Գազայի հատվածի տարածքում»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ հրթիռների բաժինը, որոնք կալանվել են «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից, կազմում Է մոտ 96 տոկոս՝ 380 կալանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am