Լեհաստանը մտադիր Է հսկողություն սահմանել Ուկրաինայի գյուղատնտեսության նկատմամբ. CSP

15:22, 8 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանը պլանավորում Է հսկողություն սահմանել առաջին հերթին Ուկրաինայի գյուղատնտեսության նկատմամբ, կազմակերպվել Է արտադրանքի գնում վնասաբեր գներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է CSP կայքում: «Առաջին հերթին դա վերաբերում Է գյուղատնտեսական արտադրությանը:

Տակտիկան այստեղ դյուրին Է ընտրված, բայց շատ արդյունավետ Է: Օգտագործելով Ուկրաինայի գյուղատնտեսության ներկա դժվարին վիճակը, այդ թվում՝ հավաքած բերքի պահպանման առումով, լեհական ընկերությունները կազմակերպել են նվազեցված գներով նրանց արտադրանքի գնում՝ մի շարք դեպքերում ուկրաինական ձեռնարկություններին մատնելով սնանկության: Այնուհետեւ ենթադրվում Է դրանց ակտիվները եւ հողատարածությունները գնել «վնասաբեր» գներով: Դա կարելի Է պարզաբանել, օրինակ, մեկ տոննայի դիմաց 30 դոլար գնով գարու նոր բերքի ձեռքբերման փաստերով, ինչը գրեթե հինգ անգամ ավելի Էժան Է այդ արտադրանքի իրական արժեքից»,-ասվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am