Վրաստանի օդերեւութաբանները գալիք տապ են կանխատեսել

15:44, 8 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում առանց տեղումների շոգ եղանակը կպահպանվի մինչեւ օգոստոսի 12-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը: Օդերեւութաբանները նաեւ ուժեղ քամի են կանխատեսում արեւելյան ուղղությամբ: Արեւելյան Վրաստանի մի քանի վայրերում սպասվում Է անձրեւ եւ ամպրոպ:

Օդի ջերմաստիճանն Արեւմտյան Վրաստանում ցերեկը կբարձրանա մինչեւ պլյուս 32-37 աստիճան: Արեւելյան Վրաստանում օդը կտաքանա մինչեւ պլյուս 29-34 աստիճան: Թբիլիսիում գիշերն սպասվում Է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը կկազմի պլյուս 32-34 աստիճան, հաղորդել Է Sputnik-ը:


© 2009 ARMENPRESS.am