COVID-19. ԱՄՆ նախագահն ապաքինվել է և իրեն լավ է զգում

19:02, 8 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կորոնավիրուսային հիվանդությունը տանելուց հետո արդեն իրեն լավ է զգում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ամեն ինչ կարգին է»,-ասել է Բայդենը՝ պատասխանելով լրագրողների՝ իր առողջության մասին հարցին:

Բայդենը կորոնավիրուսով վարակվել էր երկու շաբաթ առաջ, ապաքինվել էր, սակայն կարճ ժամանակ անց նորից իր մոտ կորոնավիրուսային թեստը դրական պատասխան էր ունեցել: Նա շարունակել էր մնալ ինքնամեկուսացման պայմաններում: Օգոստոսի 7-ին ԱՄՆ նախագահի կորոնավիրուսի թեստը բացասական պատասխան էր ունեցել: Բժիշկը թույլատրել է նրան վերադառնալ անմիջական շփման, աշխատանքի: 

 


© 2009 ARMENPRESS.am