Փրկարարներն օգնության են հասել անտառում մոլորված աշակերտներին և նրանց ուղեկցողներին
19:40, 8 Օգոստոս, 2022ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 8-ին, ժամը 13։08-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գետահովիտ գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստյան գոտուն հարակից անտառում ուսուցչուհին իր աշակերտների և մեկ ծնողի հետ մոլորվել են: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ պարզվել է՝ քաղաքացիները մոլորվել են Ենոքավան գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստյան գոտուն հարակից անտառում:
Փրկարարները մոլորված 19 քաղաքացու հայտնաբերել և ուղեկցել են Ենոքավան գյուղ:
© 2009 ARMENPRESS.am