Պուտինի և Զելենսկու հանդիպման համար նախադրյալներ չկան. Պեսկով

19:02, 8 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի և Կիևի միջև այժմ բանակցային որևէ գործընթաց չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Eeuronews»-ը տեղեկացնում է, որ նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա տեղեկացրել է, որ հատուկ ռազմական օպերացիան շարունակվում է:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ բանակցողները կավարտեն իրենց «տնային աշխատանքը», ուստի այս առայժմ նման հանդիպման համար նախադրյալներ չկան»,-ասել է Պեսկովը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Պուտինին առաջարկել է Զելենսկու հետ հանդիպում կազմակերպել:


© 2009 ARMENPRESS.am