Ծառայության առօրյայից համացանց լուսանկարներ ներբեռնած զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության

21:39, 8 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինվորական ծառայության առօրյայից համացանց լուսանկարներ ներբեռնած զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկությունը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հրապարակել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:  

«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած մեծածավալ գործողությունների արդյունքում հայտնաբերվել, ՌՈ բաժիններ են տեղափոխվել ՀՀ ԶՈւ մի շարք պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, որոնք, խախտելով ՀՀ ՊՆ N հրամանը, օգտագործել են սմարթ հեռախոսներ, զինվորական ծառայության առօրյայից լուսանկարներ են ներբեռնել համացանց: Զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության»,-ասված է հաղորդագրությունում:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու նմանօրինակ  դեպքերի բացառմանը և կարգազանց զինծառայողներին ենթարկելու է պատասխանատվության:


© 2009 ARMENPRESS.am