Մեկնարկել է շախմատի Օլիմպիադայի վերջին տուրը. Հայաստանի հավաքականի մրցակիցն Իսպանիայի ընտրանին է․ ՈՒՂԻՂ

08:16, 9 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականների մրցակիցները Համաշխարհային Օլիմպիադայի վերջին տուրում հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց ընտրանին 44-րդ Օլիմպիադայի վերջին տուրում մրցում է Իսպանիայի հետ: Վերջին տուրից առաջ Հայաստանի և Ուզբեկստանի հավաքականները հավասար միավոր ունեն և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 8 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի, Անգլիայի, Ադրբեջանի, Հնդկաստանի ( առաջին և երկրորդ թիմեր) ընտրանիների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ի հետ հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի և զիջել է Ուզբեկստանի ընտրանուն:

Կանանց հավաքականը վերջին տուրում մրցում է Խորվաթիայի հետ: 10 տուրերից հետո Հայաստանի ընտրանին մրցաշարային աղյուսակում 18-րդն է: Նախորդ  տուրերում  ազգային թիմը 7 հաղթանակ էր տոնել (Բոտսվանա,  Նորվեգիա, Իռլանդիա, Ինդոնեզիա, Անգլիա, Իսրայել, Ռումինիա) և զիջել էր Էստոնիային, Ադրբեջանին, Վրաստանին:

Շախմատի Համաշխարհային Օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 9-ը:

Հավաքականների անդամների խաղերին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել հետևյալ հղմամբ։ 


© 2009 ARMENPRESS.am