Օբաման, Մակրոնը եւ Մերկելը կարող են ներկա գտնվել Աբեի պետական հուղարկավորությանը. Kyodo

11:36, 9 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման կարող Է ներկա գտնվել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի պետական հուղակավորությանը, որն սպանվեց մահափորձի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 9-ին այդ մասին հաղորդել Է Kyodo գործակալությունը: Նշվում Է, որ համապատասխան հարցը ներկայումս մշակվում Է:

Kyodo-ի կառավարական աղբյուրների տվյալներով՝ նաեւ մաշակվում Է պետական հուղակավորությանը, որը կկայանա սեպտեմբերի 27-ին, Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնի ներկայության հարցը: Ճապոնիայի կառավարությունն ավելի վաղ հաստատել Է Աբեի պետական հուղարկավորությունը սեպտեմբերի 27-ին անցկացնելու որոշումը, որը հուլիսի 8-ին զոհվեց հարձակման հետեւանքով:

Արարողությանը, որտեղ, ինչպես սպասվում Է, կլնեն մեծ քանակությամբ օտարերկրյա պատվիրակություններ, այդ թվում պետություների ղեկավարների մակարդակով, տեղի կունենա Տոկիոյի Budokan արենայում՝ Կայսերական պալատից ոչ հեռու: Հուլիսի 12-ին Տոկիոյի Ձոձյոձի տաճարում տեղի Է ունեցել հուղարկավորության մասնավոր արարողություն բուդդայական ծիսակատարությամբ՝ ընտանիքի անդամների, մերձավոր բարեկամների եւ զինակիցների համար: Աբեի մարմինը կիզվել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am