Ռուսաստանի հարավի օդանավակայանների թռիչքների սահմանափակումները երկարացվել են մինչեւ օգոստոսի 17-ը

12:42, 9 Օգոստոս, 2022

 ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսավիացիա»-ն մինչեւ օգոստոսի 17-ը երկարացրել Է թռիչքների արգելքը Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի օդանավակայաններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սահմանափակումը գործում Է փետրվարի 24-ից, այն կանոնավոր կերպով երկարացնում են: Թռիչքների արգելքը երկարացվել Է Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am